Անահիտ Ավանեսյանն ու ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին։

Նրանք քննարկել են`

ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակը, Հանս Կլյուգեի խոսքով, տպավորիչ է։
Հայաստանում հաջողությամբ անցկացված ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը։
Հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը։
Ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։
Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող, այնուհետ վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ևս կրակ էր բացվել:

Օրեր անց՝ մայիսի 17-ին, ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, որին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական ուժերը թիրախային ու ագրեսիվ կրակ են բացել, ինչի հետևանքով բուժակը ևս վիրավորում է ստացել:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողը մինչև հոսպիտալ տեղափոխվելը մահացել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ