Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցում է Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային։
Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին։
Նրանք քննարկել են`
- ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնց շրջանակը, Հանս Կլյուգեի խոսքով, տպավորիչ է։
- Հայաստանում հաջողությամբ անցկակցված ԱՀԿ Արագ արձագանքման բժշկական թիմերի գլոբալ հանդիպումը։
- Հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը։
- Հայաստանի Հանրապետության տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։