«Հիմա քաղաքը միայն մեր սրտերում է». Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։

«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում», — բացատրել է Զելենսկին:

Ավելի վաղ գրել էինք, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս զինվորականներին Բախմուտի ազատագրման կապակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ