«Ինչքան հասկանում եմ՝ Ռուբեն Վարդանյանը նեղսրտած է, քանի որ իր հնչեցրած Հայաստանի «թաթարստանացման» տեսլականը մեր սրտերում և մտքերում արձագանք չի գտնում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից և ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն հավանություն տվող Ռուբեն Վարդանյանի ուղիղ եթերին, որտեղ Վարդանյանը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ նա փորձում է իրենց դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ Միութենական պետության կողմնակից է և դեմ չէ ՀՀ-ն ՌԴ կազմում տեսնելուն։ Ըստ նրա՝ եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։