Ձեր սխրանքն անմահ է, տղե´րք․ Եղվարդում հարգել են 44-օրյայի հերոսներ Ռոբերտի և Հայկի հիշատակը

Ձեր սխրանքն անմահ է, տղե´րք․ երեկ Եղվարդում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներ Ռոբերտ Հասրաթյանի և Հայկ Մարդանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացման արարողությունը, հայտնում են Նաիրի համայնքի ֆեյսբուքյան էջում։

Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Ալեքսանյանը ներկաների հետ աղոթք է կարդացել, որից հետո Ռոբերտ Հասրաթյանի մայրը՝ տիկին Ռիմա Հայրիյանը, և Հայկ Մարդանյանի կինը՝ Ծովինար Մարտիրոսյանը, բացել են Ռոբերտի տան բակում կառուցած ցայտաղբյուրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ