Մենք անվերջ դիմացինին չիմանալու համար ամոթանք ենք տվել , ինքներս պարզ բաներ չիմանալով:
Մենք ձևի մեջ բովանդակություն ենք դրել, անբովանդակ մնալով :
Մենք սեփական կարծիք չենք արտահայտել, հանրությունից վախեցել, ու անկարծիք ենք մնացել :
Դիմացինի սխալի վրա ինքներս մեզ առավել ենք դարձրել , սխալական լինելով:
Սխալվելուց դաս քաղելու հնարավորությունը հերքել , պաշտպանվելու և հարձակվելու վարքն ենք միշտ ընտրել:
Չարացել , ուրիշների բացթողումներին խոշորացույցով նայելով , ինքներս մեզ հայելու մեջ առճակատվելուց ենք փախել :
Կեղտոտ մատով սխալ ենք մատնացույց արել:
Օտարին սիրել , ներել , հարգել , մերոնց դատապարտել ու պախարակել:
Ես գնահատում եմ Սուպեր Սաքոյի հանգստությունն ու անկեղծությունը:✨🙏🏼
Դե լավ հա տղեն մի բան էլ սխալ ա իմացել, Ազգի դավաճան սարքեցինք:
Գիտե՞ք՝ սովորեցրեք ,պախարակելու փոխարեն:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է դերասան Սոս Ջանիբեկյանը: