Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Իրավապահ համակարգի հարգելի աշխատակիցներ, հորդորում և կոչ եմ անում ձեզ, որ ձեր աշխատանքը պատշաճ կատարելու և ձեր ծառայությունը հստակ իրականացնելու պարագայում բացարձակ չկաշկանդվեք,ձեզ ոչ մեկ չի ստիպել, որ դուք սպայական ուղին ընտրեք, սովորեք և ոստիկանական ծառայություն կատարելով ծառայեք երկրին և օրենքին, դուք եք ընտրել այդ ուղին, ուստի պատշաճ կատարեք ձեր աշխատանքը, 2-3 միլիոնանոց երկրում կարգ ու կանոն հաստատեք, թույլ մի տվեք, որ ում խելքը ոնց հասնի, մի 50-100 հոգանոց խումբ ձևավորի և այդ խմբով խոչընդոտ առաջացնի 2-3 միլիոնանոց բնակչության համար։
Գործեք խստագույնս պրոֆեսիոնալ, իրականացրեք օրենքով համապատասխան ձեր բոլոր հմտությունները և Հատուկ Քննչականնա, Հակակոռուպցիոն կոմիտեա ինչա, «Սասունի քննիչների» մոտ հայտնվելու հանգամանքից չկաշկանդվեք։ Ակնկալում եմ, որ ՆԳ-նախարարը հստակ միջոցներ կձեռնարկի, որ ոչ մի ոստիկան իր ծառայությունը կատարելու պատճառով, « մի տխմարի անհիմն բողոքով » ոչ մի ոստիկան չի հայտնվի «Սասունի մոտ»..
Կատարեք ձեր աշխատանքը այնպես, որ բեսպրեդելը և բարդակը արմատախիլ լինի մեր երկրից և ամեն պատի ծակից դուրս եկող չփորձի շահարկել Հերոս անունը և Հերոսի անվան տակ սպառնա երկրին և ժողովրդին, հանրային սուբյեկտներում և օբյեկտներում տեռпրիuտական գործողություն իրականացնել…
Սա պետությունա, ոչ թե ինչ-որ մեկի հիմնարկը, որ ով ինչ ուզի, ոնց ուզի անի.. Մեր երկիրը կանգնած է արտաքին քաղաքական ծանր խնդիրների առջև, ու մենք ազգովի պետք է հաղթահարենք, ներքին տականքներին պետք է մաքրենք ու առաջ գնանք։ Ժողովուրդ ջան, վերջին 100 տարում բազմաթիվ պատերազմներ ենք ունեցել, հարյուր հազարավոր զոհեր ենք տվել, բայց մեր հերոսներից ոչ մեկին լույս աշխարհ բերողների շուրթերից չենք լսել, որ պատրաստ են տեռпր անել, պատերազմի մեկ այլ մասնակցի վրաերթ անելու ցանկություն հայտնել, սրանք իրոք էս երկրի 5-րդ շարասյան տականքների խամաճիկներ են, որոնց հերոսի ծնող կոչելը իրոք մեծ մեղք է։