Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
Կառավարության որոշմամբ 2023թ. ապրիլի 1-ից անցում կատարվեց ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ Ազատականացված սակագների համակարգին անցման արդյունքում քաղաքացիները պայմանագիր կնքելիս հնարավորություն ստացան դիտարկել բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և ըստ դրա կատարել ընտրություն:
Նոր համակարգի արդյունավետությունն ավելի պատկերավոր ու առարկայական փաստարկելու համար սեփական օրինակիս վրա ներկայացնեմ տվյալները։
Եթե նախորդ տարի՝ 2022թ-ին ԱՊՊԱ տարեկան ապահովագրության համար վճարել եմ 45,000 դրամ, ապա նոր համակարգին անցում կատարելուց հետո մեքենայի տարեկան ապահովագրության համար վճարել եմ ընդամենը 25,000 դրամ։
Տարբերությունն ավելի քան ակնհայտ է։
Ի դեպ, ԲՄ դասը 3 էր, ինչը նշանակում է, որ վերջին տարիներին մեքենան վարել եմ առանց տրանսպորտային պատահարների։
Անփորձանք և առանց պատահարների երթևեկություն բոլորին։