Երևանում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերել են մահակ ու դանակ

Երեկ՝ մայիսի 20-ին, Պարեկային ծառայության պարեկները Երևանում իրականացրել են «Աղաս, յաշիկդ տամ ձեռդ՝ խաղաս» օպերացիան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի ավտոմեքենա Երևանում հաճախակի խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենայի մեջ պահում է չթույլատրված իրեր։

Երեկ Երևանում հայտնաբերվել է ավտոմեքենան և տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահանվող հատուկ տարածք։

Զննությամբ՝ ավտոմեքենայում հայտնաբերվում է մահակ և դանակ։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 25-ամյա Աղասի Ղ․-ն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ