Ինքնաթիռում վատանալուց հետո մահացել է եղել ՌԴ կրթության փոխնախարարը

Մայիսի 20-ին մահացել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Պյոտր Ալեքսանդրովիչ Կուչերենկոն։

Այս մասին հայտնում է նախարարության կայքը՝ նշելով, որ Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է այն ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր Կուբա գործուղումից։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն փոխնախարարի կյանքը փրկել չի հաջողվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ