Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի զինված ուժերի հետ կապ ունեցող 80 կազմակերպությունների դեմ, գրում է Nikkei-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությանը։ Նրանց նկատմամբ արտահանման, ինչպես նաև ինժեներական և ճարտարապետական ծառայություններ մատուցելու արգելք կկիրառվի։
Բացի այդ, Տոկիոն կսառեցնի մոտ 100 անհատների և կազմակերպությունների ակտիվները:
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-21-ը տեղի է ունենում G7-ի ղեկավարների գագաթնաժողովը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան արդեն հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։