Վանաձորում մեծ թափով մեկնարկել են սուբվենցիոն ծրագրերով շինաշխատանքները

Վանաձորում շինարարական ակտիվ եռուզեռ է։ Մեկնարկել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշխատանքները, արժեքը՝ 2 մլրդ 80 մլն դրամ: Մոտ 600 մլն դրամի ևս 3 ծրագրի հայտ համայնքը ներկայացրել է 2023-ի համար:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) — Այս աշխատանքների արդյունքում կբարելավվի մեր քաղաքացիների երթևեկությունը, բարեկեցիկ կյանքը։ Նաև մեր ուշադրության կենտրոնում են այն 3 գյուղական բնակավայրերը, որոնք նախանցած տարվա ընտրությունների արդյունքում միավորվեցին Վանաձորին։
Արկադի Փելեշյան (Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար) — Ծավալները շատ մեծ են, ինչ սկսել ենք էս տարի, պիտի վերջացնենք անպայման էս տարի։ Հետևողական ենք, անընդհատ նայում ենք, ուզում ենք իդեալական լինի ամեն ինչը։
5600 բնակիչ ունեցող Գուգարք բնակավայրում կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհները, կկառուցվի սելավատար: 88-ի երկրաշարժից հետո բնակավայրի մանկապարտեզը գործել է տնակային պայմաններում։ Նախատեսվում է շուրջ 130 երեխայի համար մանկապարտեզ կառուցել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ