Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության առաքելության ղեկավար է նշանակել

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտնել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանձնարարել է իտալացի եպիսկոպոսների համաժողովի ղեկավար կարդինալ Մատեո Ձուպիին ղեկավարել Ուկրաինայում խաղաղության առաքելությունը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Ըստ Բրունիի, ինքը կարող է հաստատել, որ Հռոմի պապը հանձնարարել է Բոլոնիայի արքեպիսկոպոս կարդինալ Մատեո Ձուպիին ղեկավարել առաքելությունը՝ համաձայնեցնելով պետքարտուղարության հետ, որը կօգնի թուլացնել լարվածությունն ուկրաինական հակամարտությունում:

Ինչպես պարզաբանել է Սուրբ Աթոռի մամլո ծառայության ղեկավարը, ներկայումս ուսումնասիրվում են առաքելության ժամկետները և դրա պայմանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ