Անձրև, ամպրոպ, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը

Երևան քաղաքում՝ մայիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է, 22-25-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`մայիսի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-25-ին՝ նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ին ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-25-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ