ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի Հիրոսիմայում երկկողմ հանդիպում կանցկացնի Վլադիմիր Զելենսկու հետ:
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ առաջնորդի առաջիկա օրվա աշխատանքային գրաֆիկից, որը հրապարակել է Սպիտակ տունը։
Բայդենի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով 14.15-ին: Դրան կնախորդեն աշխատանքային նիստեր G7-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենում այս օրերին Հիրոսիմայում, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Երկու երկրների նախագահների առաջիկա շփումների մանրամասները չեն հաղորդվում։ Նրանց հանդիպումից մի քանի ժամ անց նախատեսվում է Բայդենի մամուլի ասուլիսը, որից հետո Սպիտակ տան ղեկավարը մտադիր է վերադառնալ Վաշինգտոն։