Վրաստանի նախագահը բոյկոտ է հայտարարել դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնող ավիաընկերությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այլևս չի օգտվի վրացական Georgian Airways-ի ծառայություններից այն պատճառով, որ ավիաընկերությունն սկսել է թռիչքներ իրականացնել Ռուսաստան։

«Բոյկոտ եմ հայտարարում և կոչ եմ անում միանալ դրան։ Ավիաընկերությունն օգտագործում է պետությունը հարստանալու համար։

Նախորդ կառավարությունների օրոք այդպես էր։

Սա շարունակվեց COVID-19-ի ժամանակ, և այժմ ցանկանում են օգտվել նոր իրողությունից, որ, սակայն, անընդունելի է մեր բնակչության մեծ մասի համար»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ