ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հերթական լավ նորությունն է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային: Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Քննարկվել են երեխաների առողջության մարտահրավերներն ու առաջնահերությունները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները:

«Ներկայումս ընթացքի մեջ են 2020 թվականի բյուջետային քննարկումները և մեծ ցանկություն կա 7-18 տարեկան երեխաների բուժօգնությունն ընդգրկել պետական պատվերի մեջ և կախված ֆինանսական հնարավորություններից դա կարող է կատարվել կամ հաջորդ տարի, կամ 2021-ից։ Ամեն դեպքում էական շարունակական աճ է լինելու մոր և մանկան բյուջեի վրա», — ասել է Արսեն Թորոսյանը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվում է իրականացնել բազմագործոն հետազոտություն, որոնց հարցերի շրջանակը կներառի երեխաների սնուցման, աճի և զարգացման, ինչպես նաև առողջապահական այլ հարցեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ