«<<Որդիների կանչ>> ՀԿ-ի ֆինանսական հոսքն էլ կցանկանայի ուսումնասիրվեր.միգուցե պատվերը դրսից էր»․Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Լինում է չէ՞, որ մի դասարանում տարբեր արժեհամակարգ ունեցող մարդկանց երեխաներ են սովորում, կամ տարբեր մասնագիտության տեր մարդկանց ու տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց։ Մեկի հայրը գիտնական է, մյուսի մայրը մարմնավաճառ, մեկի տատիկը բժշկուհի, մյուսի պապիկը թալանչի ու խուլիգան, մեկի հայրը սպանության համար պատիժն է կրում, մյուսի մայրը ուսուցչուհի է սերունդներ է կրթում։ Պատերազմի դաշտում էլ այդ դասարանի երեխաներն էին արդեն մեծացած։ Իրենց բացակայությունն անգամ ի զորու չէր ճիշտ ուղղու վրա դնել պոռնիկին, կամ հանցագործին։

Այսօր տեղի ունեցածից զարմացած չեմ, բայց զայրացած եմ ու ամենաշատը Աշոտի ծնողների վրա։ Չափազանց երկար տևեց Ձեր գթասիրտ, ժողովրդավար ու համբերատար լինելը։ Հասկանում եմ, որ դա պետք է մեր երկրին ու մեր ժողովրդին ու Դուք էլ օրինակ եք ծառայում, բայց խնդրում եմ բավ է, շատ գոհ ենք արդեն։

Եթե Աշոտին առևանգողները չստանան արժանի իրավական գնահատական ապա նույնը կարող է կրկնվել վաղը ցանկացած ՀՀ քաղաքացու հետ։
<<Որդիների կանչ>> ՀԿ-ի ֆինանսական հոսքն էլ կցանկանայի ուսումնասիրվեր։ Ադրբեջանցու չեն առևանգել, այլ հայի և դա մտածելու տեղիք է տալիս։ Միգուցե պատվերը դրսից էր!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ