«Երկրի ղեկավարի որդու հանդեպ կատարվածը եթե չարժանանա իրավական շատ լուրջ գնահատականի, ապա մնացած ՀՀ քաղաքացիները այլևս պաշտպանված չեն զգա իրենց մեր երկրում»․Ռեգինա Պրազյան

Ռեգինա Պրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հարգելի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որտեղ Գալեյան ազգանունով անձը տեսախցիկների առջև ափսոսանք է հայտնում, որ Աշոտ Փաշինյանին վրաերթի չի ենթարկել։
Մեծ ակնածանքով, ժպիտով ու ոգևորությամբ պնդում է, որ մյուս անգամ եթե հանդիպի հաստատ վրաերթի կենթարկի։ Դա նույն Գալեյանն է, որը 2022թ. մայիսի 17-ին ժամը 14:05-ին իր հորեղբոր և զոհված զինծառայողի մայր Ազգուշ Մարտիրոսյանի հետ միասին ծեծի էին ենթարկել սպայի և սեռական բնույթի հայհոյանքներ ուղղել նրա հասցեին։
Ավելի վաղ նույն այդ Գալեյանը տեսախցիկների առջև ասել էր. «Մենք արդեն ամեն օր մտածում ենք տեռորի մասին, ու չգիտենք, որ դպրոցն ենք մտնելու, էսի ազգին եմ ասում, որ մանկապարտեզը, որ բուհը, որ Կառավարության շենքը»:
Տվյալ անձնավորության ազատության մեջ գտնվելը վախի զգացողություն է արթնացնում ժողովրդի մոտ։ Երկրի ղեկավարի որդու հանդեպ կատարվածը եթե չարժանանա իրավական շատ լուրջ գնահատականի, ապա մնացած ՀՀ քաղաքացիները այլևս պաշտպանված չեն զգա իրենց մեր երկրում։
Հարգելով այնուամենայնիվ իրենց կարգավիճակը ու ցավից կուրացած, կամ բթացած լինելու հավանականությունը, պետք է խնդրեմ, որ կալանավորելուց նույն կերպ խնդրեք թող նստեն մեքենան իրենց կամքով։ Պնդում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն պետք է մաքսիմալ ուշադիր լինի առավոտյան տխուր դեմքով, իսկ երեկոյան գռեհիկ հռհռոցով ժամանցի մի վայրից մյուսը տեղափոխվող թայֆայականությունների հանդեպ, որոնց գերխնդիրն է յուղալի դրամական պարգևների դիմաց երկրում լարված իրավիճակ ստեղծելը։
Նշածս տեսանյութը մանրամասն ուսումնասիրության է ենթակա։ Կխնդրեի, որ հենց Աշոտը մանրամասն դիտի և զրպարտության, ստի ու կեղծիքի տարածման համար ևս մեկ հաղորդագրություն ներկայացնի ոստիկանություն։ Այս թեմայով այսքանը!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ