25 տարի անց էլի նույն մարդիկ , նույն նպատակով , ուրիշ մարդկանց միջոցով , նորից ուզում են , պետության հերն անիծեն

Արսեն Ղուկասյանը գրում է.

Նաիրի Հունանյանին էլ էին խաբել , ուղեղը լցրել, որ Վազգեն Սարգսյանին խփես , համ դու հերոս կդառնաս , համ էլ ազգը կփրկվի : 25 տարի անց էլի նույն մարդիկ , նույն նպատակով , ուրիշ մարդկանց միջոցով , նորից ուզում են , պետության հերն անիծեն :

Հիմա էլ խաբում են , թե Նիկոլ Փաշինյանին սպանելով , դուք կհերոսանաք , մենք էլ կգանք կփրկենք երկիրը:
Ինչքան կարելի է պաշտպանվել ու պլստալ , մի օր իրենք կանեն դա , անպայման կանեն :

Դուք տեսել եք այս մարդկանց հայացքները , նրանց աչքերի մեջ նայեք , նրանց թվում է, թե իրենք ճիշտ ուղղու վրա են ,թե ազգանվեր գործ են անում, թե իրենք մեր փրկիչներն են , նրանք արդեն մոլորված են , նրանց արդեն պատրաստել են , նրանք արդեն « հերոսանալ» են ուզում :

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ