Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի համար կտրամադրվի ևս 300 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագիրը գերազանցել է կառավարության կանխատեսումները։

Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, 2023թ-ի համար հատկացված բյուջեն արդեն սպառվել է, և անհրաժեշտություն է առաջացել ծրագրի բյուջեն ավելացնել ևս 300 մլն դրամով։

«Ծրագրի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների։ Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, և միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ։ Եվս 320 շահառուի հայտ բավարարվել է, և սպասում է վճարումն, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,– հայտնեց նախարարը։

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկից` 2021թ–ից ի վեր, դրանից օգտվել է 6 409 շահառու` 4 մլրդ 345 մլն դրամի շրջանակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ