«Որևէ մեկը կասի այս «լրատվամիջոցի» ու «լրագրողուհու» անունը, ով չի թաքցնում իր հրճվանքը, երբ Գալեյան հայրը սպառնում է վրաերթի ենթարկել Աշոտ Փաշինյանին».Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է հրապարակել կից գրառմամբ.

Որևէ մեկը կասի այս «լրատվամիջոցի» ու «լրագրողուհու» անունը, ով չի թաքցնում իր հրճվանքը, երբ Գալեյան հայրը սպառնում է վրաերթի ենթարկել Աշոտ Փաշինյանին։ Կարծում եմ’ եթե այս «լրատվամիջոցը» ինքնակարգավորման մարմնի անդամ է, պետք է վերջինս քննարկի նման լրատվամիջոցի ու լրագրողի էթիկայի հարցը։

Նման «լրագրողի» լրատվություն մատուցելու իրավունքը պետք է լայնորեն քննարկվի։ Հայաստանի Հանրապետությունում արգելված է բռնության քարոզը։ Այն ինչ տեսնում ենք կադրում, դա է…

Եթե լրագրող ընկերները կաշկանդված են իրենց գործընկերոջ անունը գրել հրապարակավ, կխնդրեմ գրել հաղորդագրությամբ։ Որոշ առանձնյակների վարքագիծը պետք է մոնիթորոնգի տակ պահել, ու պարբերաբար զեկույցները հրապարակել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ