Սուպեր Սաքոն Կոմիտասի հայտնի խոսքերը մեջբերելով հրապարակում է արել․ լուսանկար

Ռեփեր Սուպեր Սաքոն, ում մշակույթի գործիչները, հանրային դեմքերը, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը քննադատում են Կոմիտասի հասցեին սխալ տեղեկություններ և մեկնաբանություններ տալու համար, Ինստագրամի իր էջում մեջբերել է Կոմիտասի կիսանդրու նկարին կից մեջբերել է Կոմիտասի հայտնի արտահայտություններից մեկը և հրապարակում արել. «Սիրեցեք իրար, շատ սիրեք, որպեսզի ապրեք…»։

Հիշեցնենք, որ Հանրայինի եթերում Սուպեր Սաքոն ասել էր, որ մուղամը հայկական է եղել, Կոմիտասը «ջնջել» է։

Վարդապետի թանգարան ինստիտուտից ևս անդրադարձել են երգչի մեկնաբանությանը և հայտարարությամբ հայտնել. «Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։

Նա նաև արևելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, չի «մաքրել», չի «ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբևէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ «Քառորդ նոտաները» եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որևէ տեսակի երաժշտություն հրամցվեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ