Մեքենայի վարորդը ես եմ եղել, Աշոտիկին վրաերթի չեմ ենթարկել, բայց հիմա փոշմանում եմ, որ չեմ վրաերթել. Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել Շենգավիթի քննչական բաժնից:

Նրա հետ զրույցում լրագրողները նշեցին, որ ըստ ՀԺ-ի տարածած տեղեկության, ինքը միջադեպ է ունեցել Աշոտ Փաշինյանի հետ: «Իհարկե, նման բան չկա, եթե լիներ, մեր՝ «օրինական» աշխատող ոստիկանական համակարգը հիմա գործ հարուցած կլիներ:

Երևի ուժ են տեսնում ծնողների մեջ, վախենում են: Էս ոստիկանական խումբը բերել են քաղաք, այնինչ սահմանն է պետք պահել:
Ոչ մեկս երաշխավորված չենք, որ հիմա այսքան ոստիկանի մեջ թուրք չկա:

Նա հերքեց մեղադրանքները, թե իր կողմից վարած Toyota Camry-ով վրաերթի է ենթարկել դիմացից ընթացող մեքենայի մեջից իրեն դուրս նետած Աշոտ Փաշինյանին. «Չեմ արել, արգելակեցի, բայց փոշմանել եմ, պիտի վրաերթի ենթարկեի, գոնե կիմանայի՝ ինչի համար են մեղադրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ