Հայտնի է՝ երբ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրությունները

Երևան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը ընդգծում է՝ Կառավարությունը, առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, պետք է օր նշանակի, երբ կառավարությունը կհաստատի, մենք էլ կհաստատենք․

«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- աել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ