Ըստ ՀՀԿ խոսնակի` թռիչքային զարգացումն անհնար է կառավարության նախատեսած 4,9%–անոց տնտեսական աճի դեպքում։
Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, Շարմազանովը հիշեցրեց Փաշինյանի` օտարերկրյա գործակալների մասին հայտարարությունը։
Նրա խոսքով` արդեն մեկ ամիս է անցել, բայց ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել։ Քննչական մարմինները Փաշինյանին հարցաքննության չեն կանչել` պարզելու համար` ում մասին է խոսքը։ Փաշինյանը ևս անուններ չի հրապարակել։
Շարմազանովն ուշադրություն հրավիրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի` առաջնագծում տիրող իրավիճակի մասին անզգույշ հայտարարություններից մեկի վրա։