Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարտարություններին ու գրել է.
Հերիք եղավ։
Պարոն Ծառուկյան եւ մնացյալ՝ հայտնի չէ ինչ միջոցներով ու ճանապարհներով մեծահարուստ դարձած պարոնայք, բավական է քթներիս տակ թափ տաք «ժողովրդին եմ պահում» հաթաթան։ Դուք ձե՛զ եք պահում, ժողովրդին էլ ողորմություն եք շպրտում։
Էն տառապանքն ու դժվարությունները, որ ձեր «մեծահոգության շնորհիվ» վաստակում է «ժողովուրդը»՝ ողորմություն է ձեր առասպելական շահույթի դիմաց, եւ դուք մեզանից շատ լավ գիտեք, որ հենց էդ «ժողովրդից» գողանալով եք դարձել «բարեգործ»։ Զզվեցրիք իսկականից։
Ինչքան գող-ավազակ կա՝ գլխներիս սուրբ է աշխատում։((