Իրանում ՀՀ դեսպանը արժանացել է «Ղանդ է փարսի» մրցանակին

Մայիսի 13-ին Թեհրանի Ռուդաքի դահլիճում տեղի ունեցավ պարսիկ նշանավոր բանաստեղծ, հռչակավոր «Շահնամե»-ի հեղինակ Ֆիրդուսիին նվիրված մեծարման և միաժամանակ «Ղանդ-է փարսի» մշակութային մրցանակի շնորհանդեսի միջոցառումը ԻՀՀ Մշակույթի և Իսլամական առաջնորդության նախարար Մոհամադ Մեհդի Էսմայիլի, Պարսկերեն լեզվի ու գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի և մի շարք պետական, գիտական, գրականագետ դեմքերի ու նաև Իրանում հավատարմագրված դիվանագետների ներկայությամբ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Ղանդ է փարսի» մրցանակաբաշխումը, որին արժանացավ նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, գրում է parstoday.ir-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ