Շարմազանովին ասեք, որ Քոչարյանի կալանավորմամբ միայն Ադրբեջանը չի ցնծում, մենք էլ ենք ցնծում…

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Էդուարդ Շարմազանվի այսօր արած հայտարարությանն ու իր ֆեյբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

Թե բա «Ադրբեջանը ցնծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է»:

Շարմազանովին ասեք, որ Քոչարյանի կալանավորմամբ միայն Ադրբեջանը չի ցնծում, մենք էլ ենք ցնծում՝ ազգի գերակշիռ մասն է ցնծում:

Թե հիմա էլ ազգի կեսից ավելիին ասելու եք թուրք ու ադրբեջանցի:

.

20 տարի շարունակ էդ կտերով խաբեցիք ժողովրդին՝ «Բա ուզու՞մ եք ադբեջանցին ու թուրքը տեսնեն ուրախանան, ու՞ր եք ցույցեր անում՝ բա որ տեսնեն ու սահմանի վրա հարձակվեն: Պետության հիմքերն եք թուլացնում»:

Էդ փուչիկը դեռևս 1 տարի առաջ է պայթել: Ու կարիք չկա փորձել ասեղը նույն թելով թելել:

  • Էն որ Մարտի 1 էիք անում, բա էդ ադրբեջանցին չէ՞ր տեսնում, չէ՞ր ցնծում:
  • Էն որ 20 տարի երկիր էիք թալանում, էդ ադրբեջանցին չէ՞ր տեսնում, չէ՞ր ցնծում:
  • Էն որ սահմանը պահող զինվորի նամակն ու տուշոնկեն գողանում էիք, ադրբեջանցին չէ՞ր տեսնում, չէ՞ր ցնծում:

Ու՜..ուֆ, հառամ լինի սենց ընդդիմությունը, էլ ոչ հավես կա, ոչ էլ …

Թե բա «Ադրբեջանը ցնծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված է»:Շարմազանովին ասեք, որ Քոչարյանի կալանավորմամբ միայն…

Posted by Taron Chakhoyan on Friday, April 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ