Ձեզ ենք ներկայացնում է 5-ամյա Միա Աֆլալոնին Թել–Ավիվից, որը բյութի աշխարհի նոր աստղն է։
Նրա շքեղ մազերը միլիոնավոր կանանց երազանքների գագաթնակետն են։ Ոչ մի գրամ Ֆոտոշոփ, ոչ մի դնովի մազափունջ կամ կեղծամ։ Սա ամենաիսկական փոքրիկ Ռապունցելն է։
Այն բանից հետո, երբ աղջկա առաջին լուսանկարները հայտնվեցին համացանցում, նրան անմիջապես նկատեցին նորաձևության ամսագրերը։ Շատ բանով փոքրիկը պարտական է իսրայելցի վարսավիր Սագի Դահարիին։
Հենց նա է հրապարակել նրա լուսանկարներն ու մինչ օրս էլ շարունակում է Միայի նոր կերպարներ ստեղծել։ Ըստ վարսահարդարի փոքրիկ Ռապունցելին մեծ ապագա է սպասվում նորաձևության աշխարհում։ Նա շատ հանգիստ և լսող երեխա է, հանգիստ նստում է վարսավիրական բազկաթոռում և հաճույքով ժպտում ֆոտոխցիկներին։
Միան հեշտությամբ կերպարանափոխվում է տարբեր հերոսների՝ Հրաշքների աշխարհի Ալիսայից մինչև սրտառուչ պարուհու։Նա լավագույն մոդել երեխան է ում հետ երբևիցե աշխատել եմ։