«Խնդրում ենք՝ 2 տարի էլ մենք կառավարենք, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատեք». Սամվել Բաբայանը՝ ԱՀ ԱԺ նախագահին

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն այսօր Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքի ժամանակ դիմել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին և խնդրել իրեն 2 տարի ժամանակով կառավարման հնարավորություն տալ՝ պահանջելով հստակ պատասխան:

«Պատասխան տվեք, որ հասկանանք, էս անձրևին մարդկանց չկանգնեցնենք, ասեք՝ չէ, ոչ մի բան չենք ընդունում, մենք էլ գնանք նոր ճանապարհով:

Բոլորն էլ իշխանության մեջ եղել են, 23 տարում երկիրը բերել են էս վիճակին, ես կոնկրետ չեմ եղել: Երեք տարի է, մենք երկու քաղաքական ուժով մտել ենք խորհրդարան, աշխատում ենք: Մենք ձեզնից խնդրում ենք, երկու տարի էլ մենք կառավարենք, 100 օր, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատում ենք, եթե լավ ենք կառավարում, ապա կառավրում ենք: Դրա համար ես ուզում եմ, որ հստակ պատասխան լինի: Ասեք՝ ոչ, չի լինում, մենք արդեն մեր քայլերը հասկանանք:

Առաջին հերթին ես խնդրում եմ, որ մենք պատասխան ստանանք, «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին ասաց Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ հավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար, որը խոստանում է իրականացնել որոշակի քայլեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ