Մենք ապրելու ենք աշխարհում ընդունված օրենքներով, ՄԱԿ կանոնադրությամբ, քանի դեռ աշխարհի հզորները չեն փոխել այդ կանոնադրությունը.Շող Մովսիսյան

Շող Մովսիսյանը գրում է.

Իսկ հիմա հասկացա՞ք, թե վերջին 30 տարիների ընթացքում ինչ աշխարհաքաղաքական կոնստրուկցիա էր կառուցվում Անդրկովկասում Ռուսաստանի կողմից, և ընդհանրապես նախկին ԽՍՀՄ տարածքում: Թողնենք ամբողջ ԽՍՀՄ տարածքը և անդրադառնանք մեր տարածաշրջանին: Արցախը դարձնում են կռվախնձոր Ադրբեջանի և Հայաստանի միջև, այնքան են կռվացնում այս երկրներին, որ երկուսն էլ ընկնեն Ռուսաստանի ոտքերը և մուրան իրենց երազած պայմանները: Ռուսաստանը իր հերթին այնպես է անում, որ թուլացնելով այս երկու երկրները, զրկելով որպես պետություն կենսունակությունից, վերջնական ստորագրել է տալիս միութենական պետություն ասված պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Եվ պատմության մեջ հերթական անգամ Անդրկովկասյան հանրապետությունները կորցնում իրենց պետականությունը: Բայց Ուկրաինան խառնեց Ռուսաստանի երեսուն տարվա կառուցած բոլոր խաղաքարտերը: Այն, որ Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո գնում էր ռևանշի և ուզում էր վերակեդանացնել ԽՍՀՄ-ը, արդեն պարզից էլ պարզ էր: Ռուսաստանը Հայաստանի հետ ուներ հնարավոր բոլոր պայմանագրերը, անվտանգային, տնտեսական, ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում: Համարվելով Հայաստանի ստրատեգիական գործընկերը նա ամեն կերպ զինում էր Ադրբեջանին և հզորացնում: Սա ինչ՞ էր նշանակում: Ռուսաստանի մեծ սխալը այն էր, որ նա ուզեց ամեն ինչ, թե Հայաստանը, թե Ադրբեջանը, չհաշված ամբողջ ԽՍՀՄ-ի կորցրածը:

Պատկերացրեք, եթե ինքը ազնվորեն Հայաստանի հանդեպ կատարեր իր պարտավորությունները, և ոչ թե տարիների ընթացքում Ադրբեջանին զիներ, այլ Հայաստանը զիներ և ամրացներ, ինչ՞ իրավիճակ կլիներ հիմա Անդրկովկասում: Հիմա նա կորցնում է և Հայաստանը, և Ադրբեջանը, և արդեն կորցնելու վտանգի առաջ է կանգնած նաև ինքը, Ռուսաստանի Դաշնությունը որպես պետություն: Ասում են երկու նապաստակի հետևից վազողը երկուսին էլ կորցնում է:

Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր Նիկոլին կմեղադրեն, ասեմ, որ Նիկոլը մեղավոր չի, որ Ռուսաստանի ատամները ջարդվում են ուկրաինական ճակատում: Սա աշխարհաքաղաքական գործընթացներ են, որտեղ մենք, որպես փոքր պետություն չենք կարող աշխարհին թելադրել մեր կամքը, ոչ էլ Ադրբեջանն է կարող թելադրել իր կամքը: Ռուսաստանի նման հզոր երկիրը չկարողացավ թելադրել իր կամքը, Չինաստանը չի կարող թելադրել իր կամքը և վերադարձնել Թայվանը, ուր մնաց մենք թելադրեինք: Մենք ապրելու ենք աշխարհում ընդունված օրենքներով, ՄԱԿ կանոնադրությամբ, քանի դեռ աշխարհի հզորները չեն փոխել այդ կանոնադրությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ