Խոշոր վթար «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ. մեքենաներից մեկի գազի բալոնը շպրտվել է յուղման կետ, կա տուժած

Մայիսի 14-ին՝ ժամը 20:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քրիստափորի փողոցի թիվ 14/7 հասցեի մոտակայքում բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ե. Ս., ծնված 1978 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ. Թ., ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս գազի բալոնը պոկվել և ընկել է մոտակա յուղման կետի տարածք:

Փրկարարները Ե․ Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և յուղման կետի տարածքից դուրս բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, որն ամբողջությամբ պարպված է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ