ԲՀԿ խմբակցության ղեկավար, Արարատ ցեմենտ ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ելույթի ժամանակ պատասխանել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին: Վերջինս Ծառուկյանին հիշեցրել էր, որ 2002 թվականին Արարատ ցեմենտը գնել է ընդամենը 200 հազար դոլարով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գորարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին:
«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ:
Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը: Դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ», — ասել է իշխանական պատգամավորը: