Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին` նրան համեմատելով նախկին երեք նախագահների հետ:
Շարամզանովը նաեւ նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60- ամյակը.
«Ուղերձ չի եղել, լսե՞լ եք: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը, փոխարեն ձգտի հասնել Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատյանի, Էդվարդ Նալբանդյանի, Վազգեն Սարգսյանի մակարդակին, փորձում է նսեմացնել Արցախյան շարժումը: Այսօր Արցախյան ազատամարտի հերոսները ձերբակալված են, սա խայտառակություն է:
Ադրբեջանում ցնծություն է, որ Քոչարյանը ձերբակալվել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նրանք հերոսներ են: Նիկոլ Փաշինյանը, նոր իշխանություններ, որքան էլ նոր ու հին Հայաստան անեն, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու»: