Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Դավիթ Սանասարյանին աաջադրված մեղադրնքի մասին լուրերին և իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
Ես Դավիթին լավ եմ ճանաչում, հինգ մատիս նման։ Անկեղծ խոստովանեմ՝ իր ընտրած կադրերից որոշները ամենևին դուր չեկան։ Ձև չգտա իրեն ասելու դրա մասին, թեպետ զույգ եղբայրների մասին բավական ուշ՝ օրեր առաջ գազալցման կետում իմացա, թե ովքեր են…
Արդեն ուշ էր ասելը։ Իր միամտությունն օգտագործեցին ու ահա…
Ես գործի մանրամասներից տեղյակ չեմ, բայց ինտուիցիաս հուշում է, թե ինչ սխեմա է գործել։ Դավիթ ջան, պինդ կաց։ Եթե մաքուր ես, իսկ ես քեզ այդպիսին գիտեմ, ուրեմն այս մղձավանջը վերջ է ունենալու։