Երգչուհի Սոնա Շահգելդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը՝ «Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակ Բրյունետի լուսանկարի հետ գրկախառնված: Երգչուհին նշել է, որ որդուն շատ է հուսահատեցրել մրցույթի արդյունքը.
«Էրեխես ա սարքել, էնքան լացեց, սիրում ա շատ: Ես էլ բացատրեցի՝ կարևորը լավ երգել ա, մնացածը սաղ սարքած ա էս կյանքում… Իմ բարի, մամայի պես Արտսսսսսսսս»,-գրել է Շահգելդյանը:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2023» մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը իր «TATTOO» երգով: Հայաստանը ներկայացնող Բրյունետը «Եվրատեսիլում» գրավեց 14-րդ հորիզոնականը: