Ոստիկանները Սևանի ճանապարհին հայտնաբերել են առևանգված «ՅԱՇԻԿԸ». Դիմապակուն փակցված թղթի վրա գրված էր…

SHAMSHYAN.com-ը գրում է․

Երեկ՝ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի (դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ) ծառայողների հետ ձեռնարկվածմիջոցառումների շնորհիվ Երևան-Սևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում կայանված վիճակում հայտնաբերել են Mercedes G 500 մակնիշի 14 ՍՍ 414 համարանիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ առավոտյան ժամը 9:10-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Հ. Գ.-ն և հայտնել, որ Չեխովի փողոցի թիվ 21 հասցեում գործող ավտոլվացման կետի աշխատակիցը ժամեր առաջ գողացել է ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահե Սանթրոսյանը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մեր օրերի «Դետոչկինին» հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ հայտնաբերել են ավտոմեքենան, եղանակը եղել է անձրևային, իսկ դիմապակու վրա Ա4 ֆորմատի թուղթ է եղել, որի վրա գրված է եղել. «Մենք բոլորս Զազո ենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ