Ալիևն արդեն Բրյուսելում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Նշվում է, որ Բրյուսելում Ալիեւն արդեն հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 14-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ