Հրապարակվել են Փաշինյանի և Միշելի հանդիպումից առաջին կադրերը

ԵԽ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջին կադրերը։

Հիշեցնենք, որ Բրյուսելում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Նա հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ