Մաքսիմալ տարածեք, որպեսզի դրսում ապրող մեր հայրենակիցներն օգնեն մեր մասնակցին շատ քվեներ ստանալ․ Մովսես Հարությունյան

Խնդրում եմ` մաքսիմալ տարածեք, որպեսզի դրսում ապրող մեր հայրենակիցներն օգնեն մեր մասնակցին շատ քվեներ ստանալ։

Երևանի ժամանակով ժամը 23:00-ին կմեկնարկի Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչը։

Մեր Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է բոլոր ելույթների ավարտից հետո 17 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ (կարճ համարները տեղադրում եմ մեկնաբանություններում): Սա վերաբերում է բոլոր մասնակից երկրներին:

Ոչ մասնակից երկրներից քվեարկելու համար (օրինակ՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից կամ Անտարկտիդայից) հարկավոր է այցելել www.esc.vote կայք՝ մտնելով The rest of the world բաժինը ու անվճար մասնակցել քվեարկությանը։

Հայաստանում գտնվողներս չենք կարող քվեարկել Բրյունետի օգտին, բայց մենք էլ կարող ենք մուտք գործել www.esc.vote կայք ու քվեարկել մեր մասնակցի օգտին։

Քվեարկությունը մոտավորապես սկսվելու է հայկական ժամով 00:30-01:00-ի հատվածում։

Դե ուրեմն ի գործ, տարածում ենք, նշում կամ ուղարկում դրսում ապրող մեր ծանոթ-բարեկամներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ