Ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում անօդաչու թռչող սարքով հարձակվում է հայ զինվորների վրա. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահազանգել է, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում շրջանառվում են տեսանյութեր, որոնք ապացուցում են՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքում անօդաչու թռչող սարքով հարձակվում է Հայաստանի սահմաններին ծառայող զինվորների և տեխնիկայի վրա։

«Այսպիսով, Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանը պետք է պատասխան տա կատարած այս հանցագործությունների համար»,- գրել է նա:

Մարուքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անհրաժեշտ են պատժամիջոցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ