Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԴվիթՍանասարյանին այսօր առաջադրված մեղադրանքի մասին ինֆորմացիային.
ԱԱԾ-ը հաղորդագրություն տարածեց՝ մեղադրանք է առաջադրվել Դավիթ Սանասարյանին: Մինչ այդ երկու անգամ խոսեց Դավիթը՝ Առաջին անգամ նշեց,որ ձերբակալված ՊՎԾ աշխատակիցները ամենափայլուն ,անփոխարինելի և ազնիվ աշխատողներն են և կոչ արեց ԱԱԾ-ին օբյեկտիվ քննություն կատարել:
Որոշ ժամանակ անց ամենափայլուն ,անփոխարինելի և ազնիվ աշխատողը ցուցմունք տվեց Դավիթ Սանասարյանի դեմ:
Դավիթը կրկին խոսեց,արդեն կասկածյալի կարգավիճակով և դե ֆակտո մեղադրեց ԱԱԾ-ին կոռուպցիոն ուժերի պատվերը կատարելու և իր պես ազնիվ անձին չեղոքացնելու մեջ: ԱԱԾ-ի պատասխանը չուշացավ՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց:
Դավիթի քրեական մեղքը չեմ քննարկում,հարգելով անմեղության կանխավարկածը,բայց կխոսեմ նրա բարոյական մեղքի մասին:
Ադյան եղբայրներին պատասխանատու պաշտոնի նշանակել է Դավիթը: Որպես իրեն հավատարիմ մարդիկ նրանց հռչակել է նույնպես ինքը: Նրանց ձերբակալելուց հետո ԱԱԾ-ի գործողությունները կասկածի տակ դրել է նույնպես ինքը:
Այսօր ԱԱԾ –ին պատվեր կատարելու մեջ նույնպես մեղադրել է ինքը: Ընդունեք որ մեղադրել ԱԱԾ պետին կոռուպցիոն ուժերի պատվեր կատարելու մեջ,դա նույնն է թե նման արարք մեղսագրես Վարչապետին:
Ո՞րն է Դավիթ Սանասարյանի բարոյական մեղքը:
Նա լինելով հեղափոխության ակունքներում կանգնած մարդ,վայելելով Վարչապետի անվերապահ վստահությունը և ստանձնելով պետական կարևորագույն պաշտոն,թույլ է տվել որ ստեղծվի նման իրավիճակ: Իրավիճակ,որը վարկաբեկում է հեղափոխությունը ,կառավարությանը և հարված է վարչապետին թիկունքից: Իսկ ամենակարևոր բարոյական մեղքը,դա այն է ,որ նման իրավիճակի հնարավորության ստեղծումը հիասթափեցնում է ժողովրդին և խաղաքարտ է դառնում հակահեղափոխականների ձեռքին:
Նոր իշխանավորները պետք է ընկալեն և ընդունեն հետևյալը՝ Նախկինում ՀՀ վերնախավում կյանքը շախմատ էր ….Սև ու սպիտակ…Թագավոր կար…Թագուհի կար…Սպա կար…նույնիսկ ձի,,բոլորը քայլում էին կարգով և կանոնով և պաշտպանում էին թագավորին:
Հիմա նույն կյանքը շաշկի է դարձել ` ամեն ինչ խառնվել է իրար:
Առաջ ես գնում կուլ են տալիս…
Հետ ես մնում կուլ են տալիս…
Տեղում ես մնում Ֆուկ են անում…
Իսկ ինչ վերաբերվում է ազնիվ և անփոխարինելի պաշտոնյաներին կասեմ հետևյալը՝
«Մայրամուտը մահ չի բերում արեգակին, ձեր գնալով չի վերջանում պատմությունը»