Անի Կարապետյանի սկանդալային բաց նամակը ԱԱԾ պետին

X

Անի Կարապետյանն այսօր բաց նմակով դիմել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, որտեղ մասնավորապես ասվում էր.

Հարգելի պարոն Վանեցյան.
Օրերս համացանցում, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հրապարակվեց 159 հոգիանոց մի ցուցակ, որում նշված էին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գործունեությունը քննադատողների անուն-ազգանուններ: Ցուցակը գլխավորում էի ես՝ Անի Կարապետյանս, և ես ճանաչում եմ ցուցակում ներգրավված այլ անձանց ևս, ովքեր հանդես են գալիս իշխանության հրապարակային քննադատությամբ և չեն կիսում Փաշինյանի սկզբունքները:


Մի կողմ թողնելով փաստը, որ այդ ցուցակը կազմվել է բացասական երանգով՝ <<ճանաչենք ագզի թշնամիներին>> թաքնված խորագրով, շեշտեմ, որ տարիներ առաջ Ուկրաինայում այսպես կոչված հեղափոխությունից՝ Մայդանից հետո, նույնպես գրվեց մի ցուցակ, որում զետեղված անձանց մեծամասնությունը հետագա ամիսներին սպանվեց:

Ենթադրում եմ, որ մենք բոլորս ապրում ենք իրավական երկրում, որտեղ ՊԵՏՔ Է պաշտպանվեն մարդու իրավունքները, խոսքի և խղճի ազատությունը: Այսօր ներքաղաքական լարվածությունը հասել է այն աստիճանի, որ ցանկացած ընդդիմադիր խոսք, ցանկացած տարբերվող կարծիք ենթարկվում է հայհոյանքի, սպառնալիքի, հալածանքի, և նշված ցուցակը էլ ավելի խորացնում է հասարակության մեջ առկա անջրպետն ու հիմքեր ստեղծում հետագա հանցագործությունների և ամենաթողության համար:

Կոչ եմ անում Ձեզ, ով ի պաշտոնե կոչված է պահպանելու ազգային անվտանգությունը, զբաղվել այդ ցուցակագրության խնդրով և պաշտպանել բոլորիս իրավունքները: Այնպես, ինչպես տրասգենդերն ու աղանդավորն է մարդ, այնպես էլ ընդդիմադիրն է մարդ, եթե չասեմ՝ ավելի արժեքավոր:

Նշեմ, որ 2018-ի հեղափոխությունից հետո բազմաթիվ քաղաքական գործիչների նկարների մոտ դագաղներ են նկարվել, բազմաթիվ բռնության կոչեր են հնչել, մասսայական ատելություն է տարածվել, ընդդիմադիր հայացքների տեր անձին փորձել են նետել աղբամանը /տեխնոլոգիա, որ կիրառվել է նաև նույն Ուկրաինայում/:

Ուստի խնդրում եմ վերցնել իրավիճակը Ձեր ղեկավարած կառույցի հսկողության տակ, քանի որ սա իսկապես ազգային անվտանգության հարց է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ