Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում պարտության դեպքում պատրաստ է հեռանալ իշխանությունից։

«Մենք իշխանության ենք եկել ժողովրդավարական ճանապարհով։ Մենք իշխանության ենք եկել մեր ժողովրդի հավանությամբ։ Եթե ընտրություններում մեր ժողովուրդն այլ բան որոշի, մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար»,- Էրդողանի հայտարարությունն է մեջբերել է Hurriyet-ը:

Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է, որ ցանկացած արդյունք օրինական կհամարի եւ հավելել, որ «ով չի հարգում քվեարկության արդյունքները, չի հարգում ազգին»։

Էրդողանի մեկնաբանություններն արվել են անմիջապես այն բանից հետո, երբ նրա նախընտրական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է նախագահին և նրա դաշնակիցներին ընտրությունների արդյունքները ընդդիմության հաղթանակի դեպքում «դժկամության նշաններ ցույց տալու» մեջ,- նշում է Bloomberg-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ