Թշնամին ընդունել է 1 զոհ ունենալու հանգամանքը, իրականում մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն, որ հետո դեռ երկար ենք խոսելու

Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքի ուղղությամբ իրականացվող սադրանքին և  դրա հետևանքներին

Թշնամին պաշտոնապես քիչ առաջ ընդունել է 1 զոհ ունենալու հանգամանքը։ Իրականում, թշնամու սադրանքը զսպելու և հակազդելու ընթացքում մերոնք նենց ջարդ են տվել թշնամուն, որ հետո դեռ երկար ենք խոսելու, իսկ ետ ջարդից հետո 1 զոհի մասին հայտնելու համար ադրբեջանական կողմը ինքն իրենց գերազանցում է ցինիզմի մակարդակով։

Հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  Սոթքում իրենց իսկ նախաձեռնած սադրանքի հետևանքով Ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Մայիսի 12-ի երեկոյան  սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Գարաև Մահամմադ Մահիր օղլուն, այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ