Հաջորդ սադրանքներին դիմելուց Բաքուն պետք է երկար մտածի․ Հայաստանն ունի իմունիտետ

44-օրյա պատերազմից հետո պարտվել ենք, ոտքի կանգնելու համար ժամանակ է պետք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով` բանակը բարեփոխվում է, տեղի է ունենում սերնդափոխություն. սա կոչվում է` դասեր քաղել. «Պետք է ամեն օր և ամեն վայրկյան մտածել երկրի անվտանգության բաղադրիչը ուժեղացնելու մասին: Հայաստանն ունի իմունիտետ: Եթե բանակցում ենք խաղաղության մասին, հրանոթները չպետք է կրակեն: Ադրբեջանը հաջորդ սադրանքներին դիմելուց պետք է երկար մտածի

Անդրանիկ Քոչարյանը հորդորում է` մի խանգարեք Զինված ուժերին. «Թուրքիայում ընտրություններ են, Ադրբեջանի համար սպասողական վիճակ է. նա հիմա ստուգում է մեզ»:

Անդրադառնալով Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, պատգամավորը նկատեց. «Քննիչ հանձնաժողով գալը երկրի շահերից է բխում: Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կարող է արտաքին քաղաքական շատ իրողությունների հետ առնչվել: Տիրան Խաչատրյանը մոռացել է, երբ Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության փոխնախարար էր, ինքը Պռոշյանում դեռ չգիտեր հրացանը որ կողմից պետք է բռնել»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ