«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.
Նայում եմ մեր տղաների հակահարվածի կադրերը ու սիրտս փառավորվում՝ ուրեմն ոտքի ենք կանգնում։
Հետո նայում եմ անհայրենիք ռևանշիստների կողմից վճարվող հարթակներում մեր թերմացք թշվառների գնահատականները; Ոչ մի ոգևորող խոսք։
Մի գնդապետ կոչվող ստահակ, մի նախկին կոմունիստ ռուսամոլ, մի ջահել տգետ «քաղաքագետ», վիշտը սատանային վաճառած մի ծնող, տղաների արածը արժևորելու փոխարեն կատարում են իրենց ոսկոր մեկնողի հրահանգները՝մեղադրել, մեղադրել ու նորից մեղադրել։
Այս ձևով ու մեթոդներով դուք իշխանության չեք վերադառնա, քանի որ ձեր կատարած մեղքը հերիք է մի քանի սերնդի, որ չթողնի, որ դուք ու ձեր լակոտ-լուկուտները նույնիսկ մտածեն դրա մասին; Ապրեն մեր տղաները։
Նրանց հաջողությունները թևաթափ են անում թշնամուն և ջախջախում են ներքին թշնամու վերադառնալու հույսերը։