Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. իրավիճակը՝ 14:00-ի դրությամբ

Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմը ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 1 զոհ և 4 վիրավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ