ԹԵՍՏ. 10 հարց, որոնց պատասխանը քչերին է հայտնի

Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում:

Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 մլն. և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում: Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի:

Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ: Եվ այդ փաստարկները գտնվեցին․ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը` խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները և այլն:

Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ` (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։

Spread the love
  •   
  •   
  •